Ամեն անգամ, երբ ժպտում ես | Every time you smile

Ամեն անգամ, երբ ժպտում ես | Every time you smile

Առլեն Շահվերդյան

goodfon.ru- smileԱմեն անգամ, երբ ժպտում ես

Ամեն անգամ, երբ ժպտում ես,
Ես ինքս ինձ հարց եմ տալիս՝
Արժանի՞ եմ, արդյոք, ես քո լուսարձակող էությանը
Եվ ծաղկավե՜տ այն գարունքին, որ բացվում է քո համբույրից,
Ժայռին զարկվող այն ալիքին, որ խենթանում է հրապույրից,
Քո՛ հրապույրից…
Եվ ես, ահա, մտածում եմ՝
Արժանի՞ եմ լինել կողքիդ,
Արժանի՞ եմ վայելելու անուշությունը քո նորից
Եվ կամ այդքա՜ն համարվելու ամենալավը բոլորից քո՛ հոգու մեջ ու քո՛ կողմից,
Ա՜խր, քո մեկ ժպիտը ինձ բարձրացնո՜ւմ է, թևե՜ր տալիս, բայց և ջնջել կարող է ինձ,
Ի զորու է անմահացնել ու վեհացնե՜լ, բայց և տեղում անէացնել, երբ նեղանում ես ինձանից
Ամեն անգամ… ամեն անգամ, երբ նեղանում ես, սիրելիս:
Եվ ես նորից հարց եմ տալիս, հայելու դիմաց՝ նայելով ինձ,
Արժանի՞ եմ արդյոք ես քեզ, քո ժպիտին, քեզնից ծնվող գարուններին այն բերկրավետ,
Ամեն անգամ հարց եմ տալիս, բայց պատասխանը իմ հարցին որոնելու եմ ես հավետ…

© Առլեն Շահվերդյան
Գրել եմ 2014 թ. օգոստոսի 29-ին…

View original post 557 more words

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s