Ուզում եմ պատմել քեզ այս բոլորը | I want to tell you all these

Ուզում եմ պատմել քեզ այս բոլորը | I want to tell you all these

Առլեն Շահվերդյան

35567Ուզում եմ պատմել քեզ այս բոլորը

Ուզում եմ հոգիս թևածի հեռվում,
Որ վազեմ մոտիկ, բայց տեսնեմ հեռուն,
Շոշափեմ կայծը, բայց այրվեմ բովում,
Գրավի խայծը, բայց մեռնեմ ծովում,
Ձեռքիս մեջ լուսինը լուսամփոփ թվա,
Կարոտի հնչյունը դառնա ադաջիո,
Ուզում եմ զարկվեմ, բայց խաղաղ մնամ,
Ուզում եմ շշուկով գոռամ պահանջը
…Քո պահանջն ունեմ, և այդ կարոտից
Ուզում եմ հազար ճամփաներ անցնել,
Ժամանակային քարտեզը մտքիս՝
Կարկինով գծված գծագիր բացել,
Ուզում եմ փշրել առանց քեզ փառքը,
Ժանգոտած կողպեքով դռները բանալ
Զգալ զարկերակը, բայց լսել կյանքը,
Քո մի շոյանքից հաճույքն իմանալ,
Ուզում եմ լացել ծիծաղկուն դեմքով,
Որ խռովքն հոգուս բերկրավետ դառնա
Ուզում եմ վազել թոքամաշ հևքով,
Բայց ամեն անգամ քեզ վերադառնալ:
Ես քո կարոտից արբել եմ արդեն,
Քաղցր նանրությամբ լսում եմ օրը
Ուզում եմ նվիրել հրաբորբ վարդեր,
Ուզում եմ պատմել քեզ այս բոլորը:

© Առլեն Շահվերդյան
Գրել եմ 2014 թ. սեպտեմբերի 2-ին, 21:30 PM
© Բանաստեղծության հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են:

For my foreign readers – My…

View original post 644 more words

Advertisements

One thought on “Ուզում եմ պատմել քեզ այս բոլորը | I want to tell you all these

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s